ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ ՌԴ-ՈՒՄ ՀԱՍԵԼ Է 1036-Ի
Արխիվ 16-20Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխող օպերատիվ շտաբը հայտնում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 196-ով, այսպիսով, երկրում ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 1036-ի։
Նշվում է, որ 196 դեպքերը գրանցվել են ՌԴ 16 տարբեր շրջաններում։
Վերջին տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի։

