Հայտնի չէ,թե ինչ կլինի մարզերից Երեւան եկող աշխատողների վիճակը
Արխիվ 16-20Այսօր` մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի մամուլի ասուլիսի ընթացքում,Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Հայտնի, է որ միջքաղաքային տրանսպորտն արդեն մի քանի օր է ինչ չի գործում, սակայն շատ մարզաբնակներ աշխատում են մայրաքաղաքաք Երևանում: Քաղաքացիները հետաքրքրվում են, թե մինչև երբ է այս իրավիճակը շարունակվելու, և ո՞րն է տրամաբանությունը ,եթե օրինակ գործում են տաքսիները, սակայն երթուղային տրանսպորտը չի գործում:
Արմեն Սիմոնյանը մեր հարցին անդրադրաձավ հետևյալ կերպ.
Տաքսիներում սահմանափակված է մարդկանց քանակը, որոնք պետք է տեղափոխվեն, իսկ տրամաբանությունն այն է, որ քիչ մարդ լինի տրանսպորտային միջոցում և պահպանվի հեռավորություն երկու անձի միջև: Բանախոսը նշեց, որ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վիրուսի տարածման արագությունն ընկնի, կամ նվազի:
Հայկ Գևորգյան

