«Գազպրոմ Արմենիա՞ն» է ստում, թե` Մարուքյանը

Արխիվ 16-20

Բավական տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այսպես, ընկերությունը պնդում է, թե` «մամուլում և սոցիալական ցանցերում տեղ են գտել առանձին հրապարակումներ», որոնցում «անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը»: Այնուհետեւ ընկերությունը պնդում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ անհարկի շահարկ ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»:

Բայց չէ՞ որ երեկվա դրությամբ ներկայացվել են կոնկրետ փաստեր, որ ընկերության տեսուչները չվճարումների պատճառով անջատում են մարդկանց գազը: Ավելին, տեսագրությամբ հաստատված նման փաստ ներկայացրեց նաեւ ԱԺ խմբակցություններից մեկի ղեկավարը` Էդմոն Մարուքյանը: Ու երբ ընկերությունն այդ հրապարակումները համարում է «անհարկի շահարկում», նշանակում է, որ նաեւ Մարուքյանի՞ն է մեղադրում ստախոսության մեջ: Լավ, այդ դեպքում ինչպե՞ս են հերքելու նույն Մարուքյանի ներկայացրեց տեսագրությունը, որտեղ ընկերության տեսուչը պարզ հայտարարում է` «Վառել ես, պետք է մուծես», ու կազմում է գազն անջատելու արձանագրությունը: Այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիան» էլի էր հայտարարել, թե անջատումներ չեն լինի: Այսպիսով, կա´մ պետք է ասեն, որ Մարուքյանի ներկայացրածը մոնտաժված տեսագրություն է: Կա´մ էլ, որ իրենք այլ հրահանգ են տվել, սակայն տեսուչը  չի ենթարկվել, հակառակն է արել եւ նա արդեն իսկ պատժված է: Եթե ոչ մեկը, ոչ էլ` մյուսը, դա կնշանակի, որ ընկերությունն է կեղծում` խոսելով «անհարկի շահարկման» մասին: Այսինքն, որ չնայած ընկերության հրապարակային հայտարարություններին, իրականում տեսուչներին բոլորովին այլ հանձնարարական է տրված: Դա էլ նշանակում է, որ հերթական հայտարարությունը եւս, թե անջատումներ չեն լինի, առնվազն կասկածելի է:

Ս.Աբրամյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին