Ամերիկացի բժիշկները տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա. Daily Mail
Արխիվ 16-20ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի հիվանդանոցի մասնագետները տեսանյութով ցուցադրել են, թե ինչպես է COVID-19 վարակն ազդում մարդու թոքերի վրա, գրում է Daily Mail պարբերականը։
Տեսանյութում ցուցադրվում են 59 տարեկան տղամարդու թոքեր, որոնք մի քանի օրվա ընթացքում պատվել են վարակով ։ Հիվանդության ագրեսիվ բնույթի հետևանքով հիվանդին ստիպված են եղել արհեստական շնչառական սարքին միացնել։
Բժիշկները չեն բացառում, որ թոքային հյուսվածքների նման ախտահարման հետևանքով հնարավոր է, որ հիվանդն ամբողջությամբ չկազդուրվի հետագայում։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների համաշխարհային փորձարկումների մասին։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
https://videos.dailymail.co.uk/video/mol/2020/03/26/407657015912515818/640x360_MP4_407657015912515818.mp4

