ԱՄՆ-ն կորոնավիրուսային բացարձակ առաջատարն է․ 86 000 վարակված

Արխիվ 16-20

Եվ այսպես, ԱՄՆ-ն դարձավ կորոնավիրուսային համաշխարհային բացարձակ առաջատարը, եւ ոչ միայն այս պահին առկա վարակվածների թվով, այլ բացարձակ ցուցանիշով։ Այսպես, եթե ողջ համաճարակը ընթացքում Չինաստանն ունեցավ 81 782 վարակված, որոնցից 3 291-ը մահացել է իսկ 74 181-ը՝ բուժվել, ապա ԱՄՆ-ում վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 85 991 է (1 296-ը՝ մահացած, 753-ը՝ բուժված)։ Ընդ որում, Չինաստանում այս պահին վարակը գործնականում կանգ է առել, իսկ ահա ԱՄՆ-ում վիրուսը գնալով միայն թափ է հավաքում։ Չմոռանանք նաեւ, որ Չինաստանն ունի 4 անգամ շատ բնակչություն, քան ԱՄՆ-ն, այսինքն, այս պահի դրությամբ 1000 մարդու հաշվարկով վարակվածությունն ԱՄՆ-ում 4 անգամ գերազանցում է Չինաստանին։

Բացարձակ ցուցանիշներով երրորդ տեղում է Իտալիան, որը, սակայն, նույնպես այսօր կգերազանցի Չինաստանին։ Այսպես, Իտալիայում վարակվածների թիվն այս պահին 80 589-է (8 215-ը մահացած, 10 361-ը՝ բուժված)։ Սակայն հաշվի առնելով, որ Իտալիայի բնակչությունն ընդամենը 62-63 միլիոնի կարգի է, ապա այն 100 000 բնանկչի հաշվով մոտ 6 անգամ ավելի բարձր ցուցանիշ ունի, քան ԱՄՆ-ն եւ մոտ 25 անգամ, քան Չինաստանը։ 

Նշենք նաեւ, որ հիվանդացության բարձր տեմպեր կան նաեւ Իսպանիայում (57 786 վարակված, 4 365 մահացած ու 7 015 բուժված) եւ Գերմանիայում (43 938 վարակված, 267 մահացած ու 5 673 բուժված), որոնք եւս կարող են Չինաստանից անցնել։ Իսկ ահա Գերմանիայում մահացածների համեմատաբար փոքր թիվը ցույց է տալիս, որ գերմանացիներն արդարացնում են աշխարհում լավագույն բուժհամակարգերից մեկն ունենալու համբավը։ Կայուն վիճակ է նաեւ Ֆրանսիայում (29 566 վարակված, 1 698 մահացած ու 4 955 բուժված), որտեղ վերջին օրերին արձանագրվել են հիվանդացության տեմպերի նկատելի անկում։ Վերջապես, լուրջ հաջողություններ է արձանագրում նաեւ Իրանը (29 406 վարակված, 2 234 մահացած ու 10 457​​​​​​​​​​​​​​ բուժված), որը, թեեւ մի պահ համաշխարհային առաջատարներից էր, սակայն այս պահին վարակի տարածմանաճը գործնականում կանգ է առնում։ Հաշվի առնենք նաեւ, որ Իրանն ունի նույն կարգի բնակչություն, ինչ Գերմանիան՝ մոտ 83 միլիոն։ Այսինքն, Իսլամական հանրապետությանը հաջողվեց 100 000 բնակչի հաշվարկով նկատելիորեն ավելի լավ ցուցանիշ արձանագրել, քան ԱՄՆ-ն, Գերմանիան, էլ չենք խոսում եվրոպական Իտալիայի եւ Իսպանիայի մասին։ 

Աշխարհում այս պահին վարակվածների թիվը 532 788 է։ Մահացել է 24 077 եւ բուժվել՝ 122 672 մարդ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարտի 27-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 329 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 311 անձ: Ապաքինվել է 18 անձ: 1 մարդ մահացել է:

Ս․Աբրամյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին