«Ռոնալդուն ասաց, որ գնում է մոր մոտ, իսկ հիմա լողավազաններից է նկարներ հրապարակում». «Յուվենտուսի» նախկին նախագահ
Արխիվ 16-20«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլի Ջիլյան քննադատել է թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Իտալիայից հեռանալու համար:
«Հիմա հեշտ է քննադատելը, բայց ես իսկապես չեմ հասկանում՝ ինչու են ֆուտբոլիստները հեռանում Իտալիայից: Ցանկանում եմ, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան: Դժվար է լինելու աշխատանքի անցնել՝ 14-օրյա կարանտինից հետո:
Ռոնալդուն ասաց, որ գնում է մոր մոտ (որը գլխուղեղի կաթված էր ստացել – խմբ.), իսկ հիմա լուսանկարներ է հրապարակում լողավազաններից: Հիգուայինը նույնպես մորը տեսակցելու պատրվակով հեռացավ, մյուսները գնացին այստեղ կամ այնտեղ ու իրավիճակը վատթարացավ», – «Յուվեի» նախկին նախագահի խոսքերն է փոխանցում Radio Punto Nuovo-ն:

