Կրակոցներ Ջավախքում․ հայազգի պատգամավորների միջև երկար տարիների անձնական թշնամանքը վերածվել է կրակոցների
Արխիվ 16-20Այսօր, 15:40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Այս մասին հայտնում է «Aliq Media»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են եղել խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Աղբյուրի տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Ականատեսները նշել են, որ կրակողը հենց ինքը՝ Հենզել Մկոյանն է եղել: Նշվում է, որ հայազգի 2 պատգամավորների միջեւ անձնական թշնամանքը տարիների վաղեմություն ունեն:

