Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 59-ի. Թուրքիայի առողջապահության նախարար
Արխիվ 16-20Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 59-ի: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում արվել է կորոնավիրուսի 5035 թեստ, որոնցից 561-ը հաստատել է վարակի առկայությունը: Այս ժամանակահատվածում գրանցվել է մահվան 15 դեպք:
Այսպիսով՝ Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը հասել է 2433-ի:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 640 մարդ։

