Ռուսաստանն ու ևս 7 երկիր խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել չեղարկել իրենց նկատմամբ պատժամիջոցները

Արխիվ 16-20

ՄԱԿ-ում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` խնդրելով նրան կոչ անել չեղարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Այսօր մենք ընդհանուր թշնամի ունենք` Covid 19-ը: Եվ ինչպես հասկանում եք, ժամանակն է պատրաստվելու, արագանալու, ակտիվանալու: Մեր կառավարությունները քաղաքական կամք ունեն շարժվելու այդ ուղղությամբ»,-ասված է նամակում:

Այնուամենայնիվ, նամակում նշվում է նաև, որ այդ գործը շատ դժվար, եթե ոչ անհնարին է այն երկրների համար, որոնք բախվում են իրենց նկատմամբ տարվող միակողմանի պատժամիջոցներին, որոնք ապօրինի են և խստորեն խախտում են միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնակարգը:

«Վերը նշվածից ելնելով՝ մենք հարգանքով կոչ ենք անում ձեզ պահանջել տնտեսական ճնշման նման անհիմն և ապօրինի քայլերի չեղարկումը, որպեսզի ապահովվի միջազգային հանրության կողմից արդյունավետ և համապարփակ պատասխանը կորոնավիրուսին»,-ասված է նամակում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

   

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին