Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի ֆոնին ստիպված է եղել երկրի վարչապետի հետ ամենշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացնել․ The Guardian
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշումից հետո, ստիպված է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ իր ամենաշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացրել, գրում է The Guardian-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ միապետն իր կառավարման տարիներին ամենշաբաթյա հանդիպումներ է ունեցել երկրի բոլոր վարչապետերի հետ, սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին Էլիզաբեթ 2-րդը Բորիս Ջոնսոնի հետ քննարկումն այս անգամ անցկացրել է հեռակա կարգով։
Ավելի վաղ արքայազն Չարլզի գրասենյակը՝ Քլարենս Հաուսը, հայտարարություն էր տարածել առ այն, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Ըստ հաղորդման՝ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված, և նա այժմ իրեն լավ է զգում: Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:
Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:
Քլարենս Հաուսի հայտարարությունն անմիջապես անհանգստության ալիք է բարձրացրել Էլիզաբեթ 2-րդի առողջությամբ մտահոգված բրիտանացիների շրջանում։
Բուկինգհեմյան պալատը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Նորին Մեծություն թագուհին առողջ է։ Թագուհին վերջին անգամ Ուելսի արքայազնին կարճ ժամանակով տեսել է մարտի 12-ի առավոտյան»։ Մինչդեռ բժիշկների պնդմամբ՝ արքայազնը կարող էր վարակված լինել մարտի 13-ից ոչ շուտ։
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 9529 դեպք, որից 465-ը՝ մահվան ելքով, ևս 135-ն ապաքինվել է։ Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

