«Զգուշացում. #Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ». Սամվել Մարտիրոսյան
Արխիվ 16-20Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է. «Զգուշացում. ժողովուրդ, «Վայբեր»-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, «Ֆեյսբուք»-ում, «Վոթզափ»-ով և այլն։ Ամենայն հավանականությամբ՝ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի՛ հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #Մնա_Տանը»:
https://www.facebook.com/samvel/posts/10158112372458781

