Արցախի շուրջ վտանգը չի թուլանում անգամ այս պանդեմիկ պայմաններում. Նաիրա Կարապետյան

Արխիվ 16-20

«Ուղղակի «հրաշալի է»... Արցախի շուրջ վտանգը չի թուլանում անգամ այս պանդեմիկ պայմաններում: Թե ուր եւ ինչպես հասանք` արտակարգ իրավիճակից հետո: Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի ՀԿ նախագահը, որը վերջերս ընտրվել է պատգամավոր եւ վայելում է մի շարք դեսպանների ու միջազգային կառույցերի վստահությունը, իրեն իրավունք է վերապահում տեղեկություններ տարածելու Արցախի Հանրապետությունում տիրող շնչառական հիվանդությունների «իրական պատկերի» եւ առողջապահական համակարգի վատ վիճակի մասին», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մտահոգիչն այն չէ, որ այս սուբյեկտը տարածում է բացահայտ ապատեղեկատվություն եւ անդամ այս համաշխարհային միավորված պայքարում փորձում է դիվիդենտ շահել, մտահոգիչը բառապաշարն է, որը ծագման աղբյուրը եւ զարգացման ու հաստատման ճանապարհը, ցավոք, բոլորիս հայտնի է…Նախ նա նշում է, որ իրեն, իբրեւ «ընտրյալ ներկայացուցչի», դիմում են «հայկական համայնքի» ներկայացուցիչներ, որոնց անունը անվտագությունից ելնելով` չի հրապարակվում: Հասկանում եք, չէ, որ Թուրալ Գյանջալիեւը խոսում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին, ում «ընտրյալ ներկայացուցիչն» է համարում իրեն: Իր ուղերձում «հրաշալի» է ամեն մի բառ, յուրաքանչյուր միտք եւ ձեւակերպում: Դատեք եւ վերլուծեք ինքներդ: Մեջբերում. «Ես, իբրեւ ընտրյալ ներկայացուցիչ, կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնքին խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ինքնամեկուսացման ռեժիմը եւ սոցիալական հեռավորությունը` կոռոնավիրուսից պաշտպանվելու համար: Վստահ եմ, որ հայկական օկուպացիային վերջ դնելուց հետո ադրբեջանական պետությունը վերակառուցելու է մեր պետության Լեռնային Ղարաբաղի շրջանի առողջապահական համակարգը, եւ մեր երկրի երկու համայնքները կօգտվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող առոջապահական հնարավորություններից»:

Որպես հետգրություն՝ Ն. Կարապետյանն ընդգծում է. «Առավել մտահոգիչ է այս հայտարարության համար ընտրված ժամանակահատվածը, երբ տարածվեց ինֆորմացիա, որի համաձայն սոցիոլոգիական հարցումների` արցախցիների համար նախագահի նախընտրելի թեկնածու է դառնում բացահայտ առճակատման գնացող Վիտալի Բալասանյանը, վերջին հարցումների համաձայն` նա հիմա առաջին տեղում է»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին