«ՆԵՐՍԻ`Ց Է ԼԻՆԵԼՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻ`Ց ԵՆՔ ՓՉԱՑԱԾ»

Արխիվ 16-20

Մարտի 23-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է, այդ առթիվ «Իրավունքը» ուսումնասիրեց հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի` իր ժամանակակիցներին ուղղված նամակներից ու զրույցներից պատառիկներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ դար անց էլ արդիական է ու մտահոգող, կարծես ոչինչ չի փոխվել, մարդիկ ու խնդիրները նույնն են եւ անլուծելի:

 

«ՄԵՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԾԱՆՐ ՈՒ ԽՈՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ»

«Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում: Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը: Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ: Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել: Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով: Նայեցե՛ք: Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում, կամ ինչպես իրենք են ասում` «արնով է ընկնում»: Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը, ոչինչ չի խնայիլ` նրա գործին վնասելու: Հոգեւորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք - միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից. եւ գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում, կամ նա էլ է կարողանում ապրել: Քաղաքացի թե գյուղացի, երկուսը վեճ ունեն իրար հետ: Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տեւում է երկար տարիներ եւ հաճախ իրենց ամբողջ կյանքը դնում են էդ վեճի վրա, մինչեւ կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են:Արդ` եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պատյանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա. ներսի՛ց է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսի՛ց ենք փչացած»:

 

«... ՈՐ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱՍԵՐ ԴԱՌՆԱՆՔ»

Ըստ Թումանյանի` պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում ու շարունակում ենք կրկնել նույն սխալները. «Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ եւ դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով եւ չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական-զուտ ազգային օրենք...

Պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին: Շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է` մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու...

Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը»:

 

«ՄԱՐԴԻԿ ՔԻՉ ԵՆ, ԳԱԶԱՆՆԵՐԸ` ՇԱՏ»

Թումանյանի ժամանակաշրջանում էլ չարացած մարդիկ քիչ չեն եղել. «Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: Մարդիկ քիչ են, գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին...Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով...»:

 

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ` ԷՍ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑ ԿԵՆԱ, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵՆՔ»

Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր ժողովուրդն ու քաղաքական գործիչնեն իրենց տեսակով չեն փոխվել, դեռ 100 տարի առաջ էլ Թումանյանն այդ ամենի ճիշտ բնորոշումն է տվել. «Իմ կարծիքով` ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություններն էլ վատն են առհասարակ: Եվ ավելացնեմ` հիմար են առհասարակ: Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է` գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին` ընչի ես սպասում:

- Թե` սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք` էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք... ու շարունակ սպասում ենք: Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր: Գործիչը եթե պատահմունքով սխալ է արել` մենք կլռենք եւ կաշխատենք նույնիսկ զգալ չտալ իրեն, որովհետեւ սխալական է մարդ արարածը: Գործիչը եթե մի դժբախտ դեպքի պատճառ է դարձել չգիտակցելուց, չհասկանալուց, տգիտությունից` մենք նրան կներենք, որովհետեւ մարդ ամենագետ չի, նա էլ մարդ է ու չի հասկացել: Բայց եթե գործիչը վատություն է անում դիտմամբ, գիտակցաբար եւ համառում է նրա վրա ու էդպես է իր կյանքի ճամփեն, էլ ոչ լռելու իրավունք ունենք, ոչ ներելու, քանզի էս դեպքում, ս. Գրքի ոճով ասեմ, մեր գործը չի փչանում, այլ աստծո գործը` մարդ արարածի բարոյական պատկերն է փչանում: Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին