ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՏՈՒԿ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՇՐՋԻԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՌԱՔՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Արխիվ 16-20

Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում գործարկել է առաքումների համար նախատեսված` հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար:

Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի (https://shop.mts.am) միջոցով ձեւակերպված պատվերների առաքում` Երեւանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաեւ` SIM քարտեր: Առաքումը կիրականացվի երկուշաբթի օրվանից (23.03.2020): Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի` կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ կհաստատվի, եւ նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը` սարքն, ինչպես նաեւ ցանկության դեպքում` SIM քարտն, առաքելու համար:Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառք հասանելի չի լինելու: Գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման` հատուկ լուսամուտի միջոցով: Սպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված եւ Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ): Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Կարեւոր. Հնարավոր հերթերի դեպքում` հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ: Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին