ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ
Արխիվ 16-20Ի պատասխան մեր հարցին, թե կորոնավիրուսն արցախյան ընտրությունները հետաձգելու պատճառ չէ՞, «Իրավունքի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Արցախի նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ. «Չեմ բացառում, որ ընտրությունները կհետաձգվեն: Որովհետեւ հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կնշանակի որ դիտորդները չեն գա: Իսկ եթե դիտորդներ չգան, համարեք որ Արցախի ընտրությունները կեղծվել են: Բայց ով էլ որ կեղծիքով հաղթի, հաղթելու է ժամանակավոր՝ առնվազն մեկ տարի ժամկետով: Մենք դա թույլ չենք տալու, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեր ժողովուրդը հաղթի իր հեղափոխական փոփոխությամբ»:
Նկատենք, որ երեկ ընտրությունների հետաձգման վերաբերյալ նման հայտարարություն է տարածել նաեւ թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանը, իսկ ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաեւ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

