Սա շատ լուրջ ու մտահոգիչ հարց է` Արցախի հետագա ճակատագրի համար. Բելլա Լալայան

Արխիվ 16-20

Մամուլում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ-ն արգելել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի եւ նրան սատարող Սամվել Բաբայանի մուտքն իրենց երկիր` 5 տարի ժամկետով: Այս մասին «Իրավունքը» պարզեց Արցախի նախագահի թեկնածու ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ տեսակետը` հետաքրքրվելով, թե արդյոք սա համարում է կոնկրետ ակնարկ ՌԴ-ի կողմից:

– Չեմ կարող ասել, որովհետեւ պատճառը չգիտեմ, թե ինչու են արգելել մուտքը կամ արդյոք իրականում արգելել են: Մինչեւ հիմա չեմ հասկանում այդ տեղեկությունը` ստո՞ւյգ էր, թե` ոչ, բայց եթե ստույգ չէ, Մասիս Մայիլյանը, որպես ԱԳ նախարար, պետք է հարցում ուղարկեր ՌԴ դեսպանատանը եւ կոնկրետ կնիքով պատասխան հրապարակեր: Մինչդեռ իրենք ասում են, թե այդ տեղեկությունը հերյուրանք է, սուտ է... Բայց այդպես չի լինում, մանավանդ, որ ինքը քաղաքական գործիչ է, պետք է իմանար, որ նման երեւույթներին այդպես չեն պատասխանում, այլ փաստեր են ներկայացնում: Մի՞թե ինքը ԱԳ նախարար լինելով հանդերձ` հարցում չի արել դեսպանատանը: Իսկ եթե ճիշտ է սա, ուրեմն` մեծ վտանգ է ու ոչ միայն ՌԴ ակնարկի առումով, այլ այն, որ ինչպե՞ս կարող է, օրինակ, երկրի ապագա ղեկավարը մեր հիմնական դաշնակցի երկիր մուտք չունենա: Ընտրվելու դեպքում` ինչպե՞ս են պատկերացնում մնացած բոլոր հարցերի լուծումը: Էլ չեմ ասում այն, որ ՌԴ-ում արցախցիների մեծ համայնք կա, ինչպե՞ս եք պատկերացնում այդ մարդկանց շահերի պաշտպանությունը, այնտեղ իրենց մնալը, ապրելը, գործելը: Այնպես որ, եթե կա այդպիսի բան, համարում եմ` այո, ակնարկ, որովհետեւ նման բաներն առանց ենթատեքստի չեն արվում: Ուղղակի պետք է հստակ հերքել, իսկ եթե չի հերքվել, արդեն սկսում եմ մտածել, որ իսկապես ճիշտ է: Իսկ եթե այդպես է, ապա շատ լուրջ եւ մտահոգիչ հարց է` Արցախի հետագա ճակատագրի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին