«Գազպրոմը» ստիպել է աշխատակիցներին գնալ աշխատանքի, տեսուչներին հրահանգված է անջատել չվճարողների գազը. factor.am
Արխիվ 16-20«Գազպրոմ Արմենիան» իր աշխատակիցներին ստիպել է թերթիկներ լրացնել և այսօր ներկայանալ աշխատանքի։ Այս մասին Factor.am-ին են ահազանգում ընկերության աշխատակիցները:
«Ամբողջ Երևան գազի աշխատակիցներին ստիպել են թերթիկներ լրացնել և գնալ աշխատանքի՝ այն պարագայում, երբ որևէ կենսական նշանակության աշխատանք նրանք չեն կատարում՝ տեսուչներ են, որոնք մարդկանցից հավաքում են գազի վճարը։ Տեսուչ աշխատողների մեծ մասը 60-ից բարձր տարիքի անձինք են, որոնք լինելով ռիսկային խմբում, վտանգի են ենթարկելու նաև իրենց ընտանիքների անդամներին»,- փոխանցում են ընկերության՝ մեզ ահազանգած աշխատակիցները։
Ընկերության այս գործելաոճը հակասում է նաև բաժանորդների հետ մատակարարման պայմանագրին։ Ըստ 9-րդ կետի, որով կարգավորվում են ֆորսմաժորային իրավիճակները, «կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորմաժորային իրավիճակի։


