ՊՈՒՏԻՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Արխիվ 16-20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Սանկտ Պետերբուրգ եւ առաջիկա ժամերին հանդես կգա ուղերձով: Այս մասին լրագրողներին հաղորդել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն այս պահին ավարտում է աշխատանքներն իր ուղերձի վրա, որը կհեռարձակվի առաջիկա ժամերին», - ասել է Պեսկովը: Այս մասին տեղեկանում ենք BBC ռուսական ծառայությունից:

