Ունենք որոշակի դեղերի արտադրություն, որը կարող է այսպես ասած, «խեղճացնել» կորոնավիրուսը օրգանիզմում. Պրոֆեսոր Թոփուզյան

Արխիվ 16-20

Որքանո՞վ է արդյունավետ ՀՀ-ն պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում մասնագիտացված կենտրոնները, փորձեցինք հետաքրքրվել «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» տնօրեն Վիգեն Թոփուզյանից: Մեր զրուցակիցը, անդրադառնալով իրենց գործունեությանը, ասաց.
- Այս պահին, ցավոք, շատ նորություններ չեմ կարող ասել, որովհետեւ դրանք, ըստ էության, չկան: Կարող եմ ասել, որ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը» մի քանի առաջարկ է արել, երեւի ակադեմիան ամբողջական կհավաքի եւ կներկայացնի կառավարությանը: Օրինակ, մենք ունենք որոշակի դեղերի արտադրություն, որը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տվյալ վիրուսը, այսպես ասած, «խեղճացնելու» նպատակով: Մասնավորապես Գանգլերոնը (Gangleron), որը սիրտանոթային համակարգի շեղումների դեպքում չափազանց օգտակար է: Բանն այն է, որ եթե մարդը վիրուսով վարակվում է, ապա դա միանգամից անդրադառնում է սիրտանոթային համակարգի վրա, արտահայտված շեղումներ է առաջ քաշում: Գանգլերոն (Gangleron) կարողանում է օրգանիզմին օգնել` այդ շեղումների դեմ պայքարել: Դրա համար մենք առաջակում ենք, որ բացի դեղատներից, նաեւ պետությունը պետական պատվերի շրջանակում եւս արտադրի, որպեսզի այն անվճար բաժանվի բնակչությանը:
Ունենք նաեւ արյան հետ կապված միջոցներ: Մենք կարող ենք պետպատվերի շրջանակում նաեւ որոշ անտիսեպտիկներ արտադրել, որովհետեւ դրա պակասը գնալով շատանում է: Մենք կարող ենք դրանց արտադրությունը կազմակերպել Հայաստանում: Մենք ունենք նաեւ բավականին հետազոտական արդյունքներ, որոնք վերաբերում են վիրուսներին: Կառավարությունը կարող է աջակցել, որպեսզի դրանց հետազոտությունը ավելի խորքային մակարդակով իրականացվի:

- Կոնկրետ կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ ի՞նչ հետազոտություններ եք իրականացրել:
- Իմ ասած խորը ուսումնասիրությունները հենց դրան են միտված, որպեսզի կարողանանք կոնկրետ կորոնավիրուսի դեմ ինչ-որ դեղամիջոց գտնել: Ճիշտ է, դա բավականին երկար պրոցես է, բայց ինչքան շուտ սկսենք, այնքան շուտ կավատեք: Մենք միացություններ ունենք, որոնք ստեղծված են եւ ունեն որոշակի ակտիվություն, եւ արժե դրանք ստուգել: Հիմա սպասում ենք կառավարության արձագանքին:
- ՀՀ-ում կա՞ն հակավիրուսային լաբորատորիաներ:
- Կան, բայց չեն աշխատում: Մեկ-երկու լաբորատորիա կար, որտեղ կարելի էր վիրուսի հետ աշխատանքներ իրականացնել: Կարճ ասած` ընդդեմ կորոնավիրուսի դեղ ստեղծելու կամ օտագործելու լուրջ քայլեր դեռ ՀՀ-ում չկան: Մինչդեռ պետք է քայլեր անել, ճիշտ է, կրկնում եմ, պրոցեսը երկար է, բայց գոնե աշխատել է պետք:
- Պարոն Թոփուզյան, արտասահմանյան շատ գիտնականներ ասում են, որ կորոնավիրուսը արհեսատածին է: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Դժվար է հստակ ասել, ժամանակ եւ հստակ հետազոտություն է պետքª հասկանալու համար, բռնկման օջախը, որտեղից է սկսվել, ինչ պայմաններում եւ այլն: Իսկ մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր ինֆորմացիան ամբողջական չէ, դրա համար ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, որ այն արհեստածին է: Դա ապագայի խնդիր է: Իսկ ներկայիս համար 1 խնդիրն էª պակասացնել հիվանդների թիվը, համաճարակին դիմակայել: Մեղավոր փնտրելու վրա հիմա էներգիա ծախսել պետք չէ, բայց անխուսափելի է, դրա պատասխանը ստանալու օրը կգա, պետք է ճշգրիտ պարզվի այս վիրուսի ծնունդը: Եվ եթե պարզվի, որ լավ է մարդկության դեմ, ուրեմն պետք է պատժվեն դա անողները: Ցավոք, մեզանից շատերը լուրջ չեն ընդունում կորոնավիրուսը, բայց հաշվի առեք ամբողջ աշխարհում վիրուսից մահերի թիվը:
- Պարոն Թոփուզյան, Դուք Ձեր խոսքում նշեցիք համաճարակ տերմինը: Ինչո՞ւ:
- Համաճարակ է, բա ինչ է: Ես էլի բերեմ Եվրոպայի օրինակը. օրեցօր  մահերի թիվն է շատանում, բա դա ինչի՞ մասին է խոսում:
- Այդ դեպքում ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվում:
- Չգիտեմ ինչու, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք շփումների մեջ: Փառք Աստծո, խուճապ չկա, բայց ուշադիր լինելը շատ կարեւոր է: Փորձանքի բույն է այս կորոնավիրուսը, մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին