Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է (լուսանկարներ)

Արխիվ 16-20

Այսօր՝ մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է:

Նա ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Երեւան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արեւմտյան Հայաստանից էին` Մուշից։ Մինչեւ 8-րդ դասարան սովորել է Երեւանի թիվ 123-րդ դպրոցում, ապա ընդունվել մաթեմատիկական թեքումով Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոց։ 14 տարեկան հասակում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար» գաղտնի միությունը։ 1966-ին ծանոթանում է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամներ Աշոտ Նավասարդյանին, Ազատ Արշակյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանի հետ միասին 1968 թ-ից ընդգրկվում կուսակցության շարքերը, ակտիվորեն մասնակցում հակախորհրդային շարժմանը: 1973 թ-ին դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ։ 1967-1972թթ. Մարգարյանը սովորում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում:

Image result for անդրանիկ մարգարյան

1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: Սակայն 1974թ. նոյեմբերի ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից: Միխայիլ Խեյֆեցի հայտնի վավերագրական գրքի մի դրվագում պատմվում է, որ ընդհատակյա գործիչներից մեկը ձերբակալվել է, երբ ԱՄԿ կալանավորված ղեկավարներից մեկը նրան անզգուշորեն գրություն է ուղարկել ՊԱԿ-ի աշխատակցի հետ: Շատերը հակված են կարծելու, որ ձերբակալվածը հենց Անդրանիկ Մարգարյանն է: Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ եւ ծրագրային փաստաթղթերի ձեւով գրականություն: Նոյեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվում, որի արդյունքում ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ն մասով Մարգարյանը դատապարտվում է ազատազրկման 2 տարով: Ազատազրկումից վերադառնալուց հետո՝ 1977թ. աշխատանքի է ընդունվում Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1978-79թթ. աշխատում է Էլեկտրատեխնիկական գործարանում որպես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90թթ.՝ Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ:

Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է

80-ականների կեսերից վերադառնում է քաղաքական գործունեությանը: Ընդգրկվում է Հովիկ Վասիլյանի ստեղծած “Հայ Դատ” կազմակերպությունում: Իր գործունեության մասին կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ. աշնանը: «Հայ Դատ»-ը սկսում է տպագրել համանուն ամսագիրը: Կազմակերպության օգնությամբ ստեղծվում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից Մարգարյանը նվիրվում է Արցախի ազատգրմանը, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, մասնակցում մարտական գործողությունների, 1990-94թթ. ղեկավարում Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։ 1992 թ-ին ընդրկվում է իր համախոհ Աշոտ Նավասարդյանի հիմնած՝ Հայաստանում առաջինը գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շարքերը: 1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, 1995 թ-ին ընտրվում է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999 թ-ին դարձյալ ընտրվում է ԱԺ պատգամավոր, մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավար:

Image result for անդրանիկ մարգարյան

1993-1997 եւ 1998-2005թթ. եղել է ՀՀԿ Խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Image result for անդրանիկ մարգարյան

ՀՀ նախագահի 2000թ. մայիսի 12-ի հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ։ Ղեկավարել է կառավարությունը մինչեւ 2007թ մարտ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: Պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին