Եթե «Իրավունք»-ի այսօրվա համարը ձեր մոտակա կրպակում չեք գտել` ձեռք բերե՛ք այն մոտակա փոստատնից կամ «Հայմամուլի» վաճառակետից
Արխիվ 16-20ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
Իշխանությունների ոչ ադեկվատ ու նաև ենթադրաբար միտումնավոր գործողությունների պատճառով տպարաններում և թերթերի տարածման ցանցում ստեղծվել է խառնաշփոթ, և ոչ բոլոր կրպակներն են ստացել «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարը:
Եթե Ձեր մոտակա կրպակում «Իրավունք» թերթը չեք գտել, ապա այն ձեռք բերեք «Հայփոստի» մոտակա բաժանմունքից (փոստատնից) կամ «Հայմամուլի» մոտակա վաճառակետում/կրպակում:
Նշենք նաև, որ այս համարում հրապարակված է արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկը, որը կարելի է կտրել թերթից և լրացնել:
«Իրավունք» թերթը միշտ իր ընթերցողի կողքին է:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ոչ մեր մեղքով ստեղծված անհարմարության համար:
«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի խմբագրություն

