«Մենք սկսել ենք թունելի վերջում լույս տեսնել»․ Թրամփը մտադիր է Սբ Զատկին ընդառաջ բացել ԱՄՆ-ի սահմանները
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Սբ Զատկին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 12-ին, չեղարկել մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողներին, գրում է The Guardian-ը։
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել Զատկին ընդառաջ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է մեր երկրի համար», - Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը:
Հարցին, թե արդյոք իրատեսական է նրա առաջարկը, ԱՄՆ նախագահը պատասխանել է․«Մենք դա դեռևս պետք է դիտարկենք»։

