ԵՐԲ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ ԳՐՉԱԿՆԵՐԸ, փորձելով ծառայություն մատուցել՝ ստի ու զրպարտության ճանապարհով
Արխիվ 16-20Նախօրեին, անօգնական վիճակում գտնվող քաղաքացու խնդիրը NewsMedia.am-ում հերթական անգամ վեր բարձրացնելուց հետո, (ում խնդրին մեր խմբագրությունը անդրադարձել է դեռեւս ամիսներ առաջ. այն պահից երբ խմբագրությանն ահազանգել է տվյալ քաղաքացին) հոգեխանգարմունքի գիրկն ընկած, եւ ինքն իրեն լրագրող համարող ՄԵԿԸ, շունչը փչելով պատառոտվում էր.(առկա են ՓԱՍՏԵՐԸ) թե ինչու է NewsMedia.am-ի կողմից պատրաստված ռեպորտաժում անտեսվել այն հանգամանքը, որ քաղաքացու խնդրի մասին գրել է նաեւ ԻՆՔԸ՝ մի քանի օր առաջ, եւ ինչպես է ստացվել, որ մեր խմբագրությունը իբրեւ թե գնացել իր նյութի հետքերով…
Եւ սա այն դեպքում , երբ ՍՈՒՅՆԸ խնդրի մասին խոսել է ընդամենը մի քանի օր առաջ, իսկ ահա առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու խնդրի մասին տարիներ, ամիսներ շարունակ բարձրաձայնել են նախ հեռուստաընկերությունները, այնուհետեւ շատ այլ լրատվամիջոցներ,( քանի որ բոլորի խնդիրը մեկն է.անօգնական քաղաքացուն օգնելը ) բացառությամբ հենց այդ ՄԵԿԻՑ, ով նույն քաղաքացու բուն խնդիրը կարծես թե փորձում է լրացնել ներսի դատարկությունը....
Այստեղ են ասել. ՄԱՐԴ ՉԳԻՏԻ՝ ԽՆԴԱ ԹԵ ԼԱ …
Բոլոր դեպքերում՝կարծես թե հատուկ մասնագետի կարիք նկատվում է… այն էլ՝ արտակարգ դրության պայմաններում: Թեստ հանձնելն էլ թերեւս չէր խանգարի.գուցե համաճարակը մուտացիայի է ենթարկվել՝ վնասելով ոմանց գլխուղեղի բջիջները՞…
Ինչեւէ, որոշ նախկին ու ներկա պագոնավորների ետեւից քարշ եկող ԳՐՉԱԿԸ, փաստորեն քաղաքացու խնդիրը թողած, քարշ է գալիս ոչ միայն նախկին ու ներկա պագոնավորների ետեւից, այլ նաեւ NewsMedia-ի հրապարակումների՝ զրպարտանքներ շաղ տալով լրատվամիջոցի հասցեին,(որի պատասխանը՝նման խամաճիկները. այսուհետ կստանան նաեւ օրենքի առաջ):
Հատուկ ուղեղի բլոկադայի մեջ հայտնված, եւ նախկին ուսադիրավորներից մեկի անունը հանիրավի շահարկող այս ՓՆԹԻ ՍՊԱՍԱՎՈՐԻՆ, եւ սույնին «օբշյակ» խաղացնող մի երկուսին ի գիտություն. քաղաքացու խնդրին, NewsMedia.am-ը անդրադարձել է դեռեւս 2020 թվականի հունվար ամսից:
Եւ առհասարակ, Լրատվամիջոցն ինքն է որոշում, թե ինչ բովանդակությամբ պետք է հրապարակի իր հեղինակային ռեպորտաժը, հոդվածը, հրապարակումը, եւ իր ասելիքը...
Եւ քանի որ ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ենք տեսնում , դողէրոցքի մեջ հայտնված ԳՐՉԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ(ցանկացած մեկը կհամոզվի դրանում՝ լսելով ՍՈՒՅՆԻ ԿՍԿԻԾԸ ),ապա որպես առաջին օգնություն, մարդասիրությունից ելնելով մի հատ էլ կրկնենք.
NewsMedia.am-ը քաղաքացու խնդրի մասին անդրադարձել է դեռեւս 2020 թվականից հունվարի սկսած, եւ որեւէ ահազանգ տվյալ քաղաքացու կողմից չի անտեսվել երբեւեէ . առկա են նրա հետ ունեցած մեր բոլոր նամակագրությունները, խոսակցությունները:
Եւ երկրորդ՝ պարտադիր չէ ամեն տեղ, եւ ամեն առիթով ցցել ՍԵՓԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒԶՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ…
Եւ վերջապես, ցանկացած լրատվամիջոցի եւ լրագրողի պարտքը՝ նախ եւ առաջ քաղաքացու խնդիրը բարձրաձայնելն է՝ տեղ հասցնելը: Այլ ոչ թե « հողին հավասարվելը»՝
թե ով խոսեց առաջինը՝ այն էլ ստի ու զրպարտության ճանապարհով…
Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում

