«Օտարամոլ մի՛ եղեք, հերիք է, տեղի-անտեղի հզոր ոգի ցուցադրեք». Տ. Տիրայր աբեղա Հակոբյան
Արխիվ 16-20Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեջբերել է Հռոմի պապի ուղերձը` ուղղված իտալացիներին, եւ իր վրդովմունքը հայտնել. «Արդյոք հայ ժողովուրդը արժանի չէ՞, որ իր կաթողիկոսը ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակներում, արդյոք ՀՀ նախագահը չպե՞տք է ուղերձ հղի այս ծանր օրերին»: Բագրատյանը նաեւ նշել է. «Շուտով կհանդիպենք. ցավոք, սա Ֆրանցիսկոս Պապի խոսքն է, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի»:
Հնչեցված մտքերին անդրադարձել է Իտալիո հոգեւոր հովիվ, Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանի դոկտորանդ Հոգեշնորհ ՏԵՐ ՏԻՐԱՅՐ վարդապետ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Եղբայր, ինչ լավ օրինակ եք բերում Հռոմի Պապին, ես ձեզ օրինակ բերեմ Իտալիայից, մեծահասակների համար թեժ գիծ, անվճար առաքում բնակարան, նոր օրինագիծ, ովքեր «սեւով» են աշխատել ֆինանսական աջակցություն, բոլոր վարձավճարների դադարեցում… Կարող եմ անվերջ շարունակել, ամբիոնից բղավեմ, մեր հարկերով ապրում եք եւ փոխանակ վերոգրյալի մասին խոսեք՝ հիշում եք, թե Կաթողիկոսը ինչ պիտի ասեր կամ հղեր իր ժողովրդին: Օտարամոլ մի՛ եղեք, այլապես ամեն երկրորդ նախադասությամբ հիշեցնենք ինչ են դրսում անում, որ Դուք չեք անում, անգամ Իտալիայում տեսախցիկով ֆիկսված խախտումներն են չեղարկում, դրանից խոսեք, դրա համար եք, որ օրինագիծ բերեք, հերիք է, տեղի-անտեղի հզոր ոգի ցուցադրեք»:

