Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը․ մարզպետ
Արխիվ 16-20Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի հայրենակիցներ
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:
Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»:

