​​​​​​​«Օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ»

Արխիվ 16-20

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեջբերել է Հռոմի պապի ուղերձը` ուղղված իտալացիներին, եւ իր վրդովմունքը հայտնել. «Արդյոք հայ ժողովուրդը արժանի չէ՞, որ իր կաթողիկոսը ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակներում, արդյոք ՀՀ նախագահը չպե՞տք է ուղերձ հղի այս ծանր օրերին»: Բագրատյանը նաեւ նշել է. «Շուտով կհանդիպենք. ցավոք, սա Ֆրանցիսկոս Պապի խոսքն է, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի»:

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ ճեմարանի վերակացու, աստվածաբանության եւ աստվածաշնչագիտության դասախոս Արժանապատիվ Տ. ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրում է. «Հարգելի՛ Սերգեյ Բագրատյան, ժողովրդի համար չափազանց կարեւոր ու օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ։ ԱԺ բարձր ամբիոնից նման անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելուց արդյո՞ք չգիտեիք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համավարակի առաջին իսկ օրերից մշտապես հանդես է եկել հայտարարությամբ եւ միմյանց հանդեպ սեր ցուցաբերելու ու հանդարտություն պահպանելու կոչերով։ Տեղյակ չէի՞ք արդյոք, որ Հայոց Հայրապետը մարտի 18-ը հռչակել էր համազգային աղոթքի օր։ Ես վստահ եմ, որ տեղյակ էիք. գոնե երկու հեռուստատեսություն ուղիղ  հեռարձակմամբ ցուցադրել են աղոթքի արարողությունը։ Ես հասկանում եմ, որ Հայ Եկեղեցուն թիրախավորելը դարձել է սեփական «փիար»-ի լավագույն միջոցը։ Բայց… ամենայն անկեղծությամբ, ճիշտ պահ չեք ընտրել։ Ազգն այսօր առավել եւս կարիք ունի միասնականության, սիրո եւ հանդուրժողականության։ Խորհուրդ կտայի ի մտի ունենալ եւ առաջնորդվել Ամենայն Հայոց Կաողիկոսի՝ հայ ժողովրդին ուղղված կոչի հետեւյալ գաղափարներով «Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ մեր, ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ… Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխաության եւ միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից: Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, եւ առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որեւէ վտանգ», ոչ թե ազգը պառակտելու ու ապակողմնորոշելու «առաքելությամբ»։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ մենք աղոթում ենք բոլորի համար»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին