​​​​​​​Աղոթել` նշանակում է մտածել ինչպես Աստված. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Արխիվ 16-20

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 22-ին նշեց Մեծ Պահքի հինգերորդ կիրակին, որը կոչվում է՝ Դատավորի: Նախօրեին Մայր Աթոռը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ Հայ Եկեղեցիներում Սուրբ Պատարագները պետք է մատուցվեն առանց հավատացյալների, եւ հավատացյալ ժողովուրդը Պատարագներին պետք է հետեւի ուղիղ հեռարձակմամբ` հեռուստատեսությամբ եւ համացանցով: Այսպես Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ժամանակ քարոզեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Դատավորի կիրակին իր անվանումը ստացել է Սուրբ Գրքի հայտնի Դատավորի առակից, որով Քրիստոս ընդգծում է աղոթքի կարեւորությունը եւ պատվիրում. «Հարկ է միշտ աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ 18:1):  Անդրադառնալով աղոթքի համընդհանուր բնույթին՝ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց. «Երբեմն ոմանք ամենազոր երեւալու մարմանջով` պնդում են, որ իրենք չեն հավատում Աստծուն, հետեւաբար` չեն աղոթում: Այսպիսի մարդիկ տրված են ինքնաբացարձակացման մոլուցքին: Բայց այնտեղ, ուր ավարտվում է մարդկային կարողությունը եւ սպառում մարդկային ուժն ու զորությունը, ահա այդտեղ հենց սկսվում է ամենազորին դիմելու անհրաժեշտությունը: Հետեւաբար, եթե չկա մարդ, որ ամենազոր է` ուստիեւ չկա մարդ, որ չի աղոթում»:

Խոսելով աղոթքի բնույթի եւ էությանը առնչվող որոշ առանձնահատկությունների մասին՝ քարոզիչ Սրբազանը հարցադրում կատարեց. «Իսկ ինչպե՞ս աղոթել եւ ի՞նչ է նշանակում աղոթել: Աղոթել նշանակում է մտածել ինչպես Աստված, վերանալ ժամանակային, տարածական կապանքներից, մտածել կյանքի մասին ո՛չ իբրեւ երկրավոր կյանքի մի տեւողություն, այլ կյանքը դիտարկել հավերժության համատեքստում: Աղոթել նշանակում է վստահել, հավատալ ո՛չ միայն Աստծո գոյությանը, ճանաչել ո՛չ միայն այն փաստը, որ Աստված է ստեղծել մարդկանց, երկինքն ու երկիրը, եւ այն ամենն, ինչ-որ գտնվում է նրանում, այլ վկայել այն հավատքը, որ Աստված ներգործում է մեր կյանքում, Աստված ներազդում է աշխարհում ընթացող իրադարձությունների ու երեւույթների վրա»:

Անցում կատարելով աղոթքի հաջորդ կարեւոր առանձնահատկությանը՝ Սրբազան Հայրը նշեց. «Աղոթել նշանակում է ձերբազատվել կանխատրամադրվածություններից: Երբեմն մեզ թվում է, որ մեր ամեն մի աղոթք` ուղղված Աստծուն ուղիղ պատասխան պիտի ստանա: «Տեր Աստված քեզնից ունեմ այս խնդրանքը եւ պիտի կատարես սա»: Կանխատրմադրված այս ձեւակերպումը բացարձակ խորթ է աղոթքի էությանը: Ինչպես առավոտյան ժամերգության ընթացքին մենք ասում ենք. «Տեր Աստված, դիմում ենք քեզ, քանի որ դու ինքդ ավելի լավ գիտես մեր կարիքներն ու պետքերը, քան ինքներս գիտենք այդ մասին» (ժամագիրք): Ուրեմն՝ պետք է ձերբազատվել, այն կանխատրամադրվածությունից, որ ցանկացած բան, ինչ մենք խնդրում ենք Աստծուց, դա է լավագույնը եւ անհրաժեշտը, որ մեզ պետք է տրվի»:

Սրբազան Հայրը հաստատեց, որ աղոթել նշանակում է կենտրոնանալ եւ առանձնանալ. «Չափազանց դժվար է կենտրոնանալ, կյանքի հարահոսից կտրվել, դադարեցնել վազքը ու հեւքը: Քրիստոս մեզ կոչ է անում. «Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» Մատթ. (Զ:6): Սա ընդամենը ցուցադրականությունից հրաժարվելու մի պատվեր չէ: Քրիստոս մեզ պատգամում է, որպեսզի ամբողջապես կենտրոնանանք, լիարժեքորեն ձերբազատվենք առօրեական հոգսերից, մտազբաղումներից, մտագրոհումներից ու երեւակայության արշավներից: Չտարվենք կողմնակի զրույցներով` Աստծու հետ զրուցելու համար: Աստծու հետ զրույցի համար պետք է ունենալ լիարժեք ազատ միտք եւ հոգի, այս դեպքում մեր աղոթքը եւ մեր զրույցը Աստուծո հետ կհաջողվի»,- ասաց Արշակ Սրբազանը:

Չթերագնահատելով մարդկային կարողությունները, գիտությունը, նվաճումները՝ Սրբազանը նշեց, որ պետք է ապավինել Աստոծո հաջողությանը, Աստծո աջակցությանը, որովհետեւ Աստված պիտի օրհնի մեր նախաձեռնությունները, մեր ծրագրերը ու մեր գործողությունը: Ինչպես Սուրբ Գրքում է ասում, եթե Տերը չօրհնի այն տունը, որը կառուցվում է, իզուր է այն կառուցողների ջանքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին