ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Ըստ վստահելի աղբյուրի` Նիկոլի մերձավոր շրջապատում խոսում են, որ հայտնի «ֆեյքերի ֆաբրիկան» օգուտ բերելու փոխարեն միայն վնաս է տալիս: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրի, սույն հիմնարկությանը հայտարարվել է առավել ուժեղացնել Նիկոլի պաշտպանությունը, ինչպես գովաբանող, այնպես էլ հայհոյող եւ սպառնացող ֆեյքերի ակտիվացմամբ, սակայն դա դժգոհություն է առաջացնում, քանզի ուժեր ու ռեսուրսներ է խլում այնպիսի «սուրբ գործից», ինչպիսին է լրատվական դաշտի գրաքննությունը:

