ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ Է

Արխիվ 16-20

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից դեռեւս նախորդ շաբաթ գրավոր հարցմամբ փորձել էինք պարզել հետեւյալը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս` ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Բայց մինչ օրս, թեեւ երեկ լրացել է հնգօրյա ժամկետը, չենք ստացել որեւէ պատասխան: «Ընթացքի մեջ է»,- ընդամենը տեղեկացնում են ԱՆ-ից: Առնվազն զարմանալի է, որ այսքան երկար ժամանակ են փորձում պարզել: Եթե վարչապետը որեւէ հայտարարություն է անում, ենթադրելի է, որ ձեռքի տակ կան համապատասխան տվյալները: Այսինքն, կոնկրետ այս հարցի հետ կապված նախարարությունը պետք է որ տվյալներն ունենար եւ փոխանցեր վարչապետին: Բայց եթե հիմա այսքան երկար նույն տվյալներն են փնտրում, ուրեմն այդ ի՞նչ են տվել Փաշինյանին: Ու սա մեր միակ հարցումը չէ սույն նախարարությանը, որն այս օրերին մնում է առանց պատասխանի: Այսպես, ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, կորոնավիրուսով պայմանավորված երկրում համաճարակ հայտարարվա՞ծ է: Այս հարցի պատասխանը նույնպես արդեն մեկ շաբաթ է, ինչ փորձում ենք ստանալ Առողջապահության նախարարությունից: Ու թեեւ պատշաճ կերպով դիմել էինք, մեր հարցին անգամ մամլո ասուլիսին չպատասխանեց նաեւ նախարար Արսեն Թորոսյանը: Իսկ գրավոր հարցն էլ լռվել-մնացել է նախարարությունում: Մինչդեռ, հիշեցնենք, հենց այս հարցի պատասխանն էր, որ կարող էր դրվել արտակարգ դրության ռեժիմի հաստատման տակ: Այն առումով, որ ներկայիս տարբերակով արտակարգ դրությունը, ըստ գործող օրենսդրության, հնարավոր էր միայն համաճարակի դեպքում: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին