«Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում»

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ  հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հայրը` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԼԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

- Երբ պատերազմը սկսվում է, հայրս արդեն բանակում է լինում: Նա եղել է սանինստրուկտոր, որը վիրավորներին էր հանում ռազմադաշտից: Եղել է մի քանի երկրների բանակներում, այդ թվում` Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու հասել մինչեւ Բեռլին: Մեծ հաղթանակը դիմավորել է հենց Բեռլինում: Հայրս պատմում էր, որ Բեռլինի գրավման ժամանակ` հենց մայիսի 9-ին, ինչքա՜ն զինվորներ են մահացել, որովհետեւ, իբրեւ փոքրիկ խաղալիք, ականներ էին դրված խանութներում, ու բոլորը, որպես ռազմի մարդ, հաղթանակած զինվորներ, գնում էին օգտվելու այդ խանութներից եւ մահանում հենց պատերազմի վերջին օրը: Ասում էր` միշտ հիշել է մոր պատգամը` գոհ եղիր, որ ողջ ես, սա է կարեւորը: Եվ միգուցե հենց մոր պատգամն էլ պահպանել է իրեն, որովհետեւ հաղթանակած զինվորի գայթակղությունը` տեսնելով եվրոպական երկրների խանութներում ապրանքներ, բավական մեծ է եղել: Ասում էր, որ մարդիկ գնում էին եւ տեսնում, որ պայթում են, բայց, միեւնույնն է, ենթարկվում էին այդ գայթակղությանը: Նաեւ պատմում էր, որ բուռն մարտերի ժամանակ, երբ հրետանին հրետակոծվում էր, ամբողջ երկինքն ու երկիրը ցնցվում էր: Ծանր մարտերին առաջնագծում բժիշկ լինելն ինչ է, ավելի հասկացա, երբ ինքս խաղաղ պայմաններում երկու տարի, որպես զինվորական բժիշկ, ծառայեցի: Պատկերացնում եմ, թե ինչքան բարդ է եղել այդ տարիներին: Ընդհանուր առմամբ` հայրս 7 տարի ծառայել է, իսկ պատերազմից հետո` ընդունվել բժշկական համալսարան, որպեսզի բժիշկ դառնա: 37 տարեկանում սովորել եւ ավարտել է 18 տարեկանների հետ: Ապրել է մինչեւ 1996 թիվը եւ անգամ այդ տարիքում աշխատել որպես բժիշկ: Բազմիցս մասնակցել է իրենց դիվիզիայից ողջ մնացած մարտական ընկերների հանդիպումներին, ինքս էլ եմ հիշում այդ հանդիպումները: Հայրս բազմաթիվ մեդալներ եւ շքանշաններ ուներ, անգամ «Կարմիր աստղի» շքանշանակիր էր, որը ստացել էր խիզախության համար: Սրբությամբ պահում եմ այն եւ շատ սիրում եմ պատերազմի մասին ֆիլմերը, որովհետեւ դրանք ինձ հիշեցնում են հորս անցած ուղին: Այսօր շատ ցավալի է, որ կորցնում ենք հերոսի գաղափարը, որը միշտ եղել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ: Հերոսների եւ նրանց հերոսության մասին միշտ պետք է խոսել, ֆիլմեր նկարահանել, որովհետեւ հերոսական ոգին պետք է միշտ լինի: Այս առումով շատ ողջունելի է «Իրավունք» թերթի նախաձեռնությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին