«Ասել` գնված զենքը մետաղի ջարդոն է, վիրավորանք է այն պետության հանդեպ, որից գնել են այդ զենքը»

Արխիվ 16-20

Մինչ ողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, հայաստանյան իշխանությունն ակտիվորեն իրականացնում էր հանրաքվեի քարոզարշավ: Եվ միայն մարտի 16-ին որոշվեց երկրում արտակարգ դրություն հայտարարել ու հանրությանը զգոնության կոչեր անել: Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իմքայլական իշխանության հռետորաբանությունը բոլորովին այլ էր, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցել է 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ:

«ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է` ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ»

– Պարոն գեներալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես` ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ Հայաստանը հիմնականում զենք գնում է ՌԴ-ից:

– Նախ` ասել, թե մետաղի ջարդոն է, ճիշտ չէ: Սա վիրավորանք է այն պետության հանդեպ,  որից գնել են այդ զենքը: Ասում եմ որպես զինվորական, որը գիտի, թե ինչ է զենքը: Ես ղեկավարել եմ զինված ուժերը` օգտագործելով այդ զենքը, խորհրդային տարիներին էլ ծառայել եմ` այն կիրառելով: Եվ այն ոչ թե մետաղական ջարդոն է, այլ հզորագույն միջոց` նախատեսված ռազմական հակամարտության համար: Աշխարհում գոյություն չունեն դրանից ավելի լավ, հզորագույն միջոցներ` սկսած զրահամեքենաներից, հրետանային սպառազինությունից, «Իսկանդեր» հրթիռային օպերատիվ-մարտավարական եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: Այնպես որ, ասել, թե այս ամենը մետաղական ջարդոն է, խաբեություն է: Բոլոր զինվորականները եւ իմ պատմական հայրենիքի հայաստանյան իշխանության ղեկավար կազմը պետք է ուսումնասիրեն այդ զինտեխնիկան ու դրա հնարավորությունները եւ չվիրավորեն այն երկրին, որից գնել են այն: Եվ երկրորդ` նման հայտարարությունները բացասական են ազդում զինծառայողների վրա, որոնք կսկսեն վերաբերվել այդ զենքին, ինչպես թափոնի, զրոյացված միավորի, ինչի հետեւանքով չեն խնամի, չեն սովորի եւ չեն կատարի անհրաժեշտ նորմատիվները: Իսկ դրա պատճառով կթուլանա մեր ռազմական ներուժը եւ պատրաստվածությունը, որն իր հետեւից կբերի` ի պաշտպանություն հայրենիքի` ռազմական առաջադրանքների չկատարման: Սա ճանապարհ է` սեփական բանակի մասնատման, մինչդեռ հակառակը պետք է լինի` զինված ուժերում սպայական կազմը պետք է սովորեցնի զինվորներին, թե ինչպես կիրառել այդ զենք-զինամթերքը: Յուրաքանչյուր զինվորական, գեներալ, կապ չունի, թե` ով, պետք է լավ տիրապետի զինամթերքին եւ իմանա դրա հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտության ժամանակ կարողանա կատարել իր առջեւ դրված ռազմական առաջադրանքը:

– Փաշինյանը նաեւ քննադատություն է հնչեցրել, թե ապրիլյան պատերազմից հետո` երբ գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր` իրենից երկու տարով մեծ էր: Իսկ հիմա գործարանային «յուղը վրեն» ավտոմատներով են զինվորները կանգնում սահմանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մտքին:

– Եթե կա գումար, եւ նա ուզում է գնել նոր զենք, ո՞վ է դեմ, թող գնի: Բայց պետք չէ վիրավորել այն, ինչ ունենք: Մենք, ի դեպ, պատերազմել ենք այդ 70-ականների զենքով եւ հաղթել ենք` ազատագրելով մեր Արցախը, եւ թույլ չենք տվել հակառակորդին, որպեսզին գրավի Զանգեզուրը, ինչպես նաեւ հարձակվի Նախիջեւանի կողմից: Իսկ հիմա այդ զենքը դարձավ թափո՞ն: Այն ամենեւին էլ թափոն չէ, քանի որ այսօր այն արտադրող եւ վաճառող կողմը զինամթերք է արտադրում այդ զենքի համար: Եթե հիմա դեն գցեն այդ զենքը եւ գնեն ՆԱՏՕ-ական կամ այլ տեսակի զենք, ապա դրա համար զինամթերք որտեղի՞ց են ճարելու: Հենց այդ ժամանակ իրենց գնած նոր զենքը կդառնա թափոն: Իսկ դուք ինքներդ չեք արտադրում զինամթերք, նշանակում է, որ պետք է կատարելագործվել այդ զենքի կիրառման գործում եւ նաեւ կատարելագործել զինված ուժերը: ՌԴ-ն շարունակ կատարելագործում է իր զինված ուժերը` նորարարականացնելով այն, ինչպես նաեւ զինված պայքարի նոր միջոցներում հմտություններ ձեռք բերելով: Էլի եմ ասում` ո՞վ է դեմ, եթե փող կա, թող նոր զենք գնեն, ինչպես Ադրբեջանն է անում: Օրինակ` Ադրբեջանը գնում է այնպիսի զենք ու զինամթերք, որը հիմա Հայաստանում համարում են, այսպես ասած, թափոն: Իսկ ամբողջ Ուկրաինայում, Բելառուսում, ՌԴ-ում այդ զենքը կիրառվում է, ու ոչ մեկը այն «թափոն» չի համարում: Հայաստանը «Սմերչ» ունի, հասկացանք, Սու-30 ՍՄ բազմաթիրախային կործանիչներ գնեց, շատ ապրեն, բայց հիմա էլ անօդաչու թռչող սարքեր գնելու ժամանակն է, դե գնեք, ինչպես Սաուդյան Արաբիայում է, որտեղ երբ 28 անօդաչու սարքեր հարձակվեցին, ամբողջ երկրագունդը դղրդաց: Երբ կգնեն, այդ ժամանակ կարելի է անգամ պարոն Փաշինյանի արձանը կանգնեցնել: Գուցե, նա ընդամենը ժողովրդի մոտ այդպես է արտահայտվել, որպեսզի ապացուցի, թե ուզում է զե՞նք գնել եւ հզորացնել զինվորական տեխնիկա՞ն: Բայց նա պարտավոր է դա անել, որովհետեւ ինքն է այսօր պատասխանատու երկրի անվտանգության համար: Ոչինչ ապացուցել պետք չէ, այլ եթե կա հնարավորություն, պետք է բյուջեում գումար նախատեսել եւ շարունակ վերազինել բանակը` սովորեցնելով զինված ուժերին, թե ինչպես կիրառել այդ նոր տեխնիկան: Իսկ այն, ինչ ունենք, պետք է պահպանել, ինչը հնամաշ է` ժամանակին դուրս գրենք: Օրինակ, ավտոմատը պետք է մի քանի հազար անգամ կրակի, եթե այդքան կրակել են, այն համարվում է անպիտան, այդ ժամանակ պետք է դուրս գրել այդ ավտոմատը: Կան բոլոր կանոնները` տեխնիկայի օգտագործման, որտեղ նշված է, թե որոնք այլեւս շահագործման ենթակա չեն: Սա գիտություն է: Իսկ եթե պարոն Փաշինյանը  հնարավորություն ունի` ոչ միայն պաշտպանողական, այլ նաեւ հարձակողական զենքեր գնելու, այդ ժամանակ կարելի էր նույնիսկ նրա մի քանի արձանը կանգնեցնել:

«ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՈՎ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱ ԵՄ»

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ուղիղ մեկ շաբաթ է մնացել Արցախի նախագահական ընտրություններին: Ի՞նչ սպասումներ ունեք ընտրության արդյունքներից:

– Անկեղծ ասած, այն մարդիկ, որոնք իրենց թեկնածությունն են առաջադրել` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ այլք, բոլորին ճանաչում եմ եւ ընկերություն եմ արել այդ մարդկանց հետ` ամեն մեկի հետ իր տեղում: Օրինակ, հիմա ընտրություններին ներգրավված է Սամվել Բաբայանը, որը ստեղծել է Արցախի պաշտպանության բանակը, ինչպես հիմա Դոնբասում է նմանատիպ իրավիճակ: Նա բանակի շատ ուժեղ ղեկավար էր` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին: Ո՞վ կարող է ասել, որ այդպես չէր, չէ՞ որ սա է իրականությունը: Մենք դեռ բանակ չունեինք, բայց Սամվել Բաբայանն ու Սերժ Սարգսյանն արդեն մեր պաշտպանությունն էին կազմակերպում` թշնամու ագրեսիվ գործողություններից: Արդյունքում ազատագրում էին տարածքներ եւ պաշտպանում տեղացիներին: Սամվել Բաբայանը շատ կազմակերպված իր պարտքը կատարել է, իսկ այն, որ նա հիմա ունի քաղաքական այլ հայացքներ, դրա մասին չգիտեմ, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իսկ Մասիս Մայիլյանը շատ կիրթ, պատասխանատու, քաղաքականապես գրագետ, դիվանագետ, զսպված մարդ է: Անձամբ ես շատ հարգում եմ իրեն: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, գիտեմ, որ նա եղել է վարչապետ: Իսկ իր որակների մասին, թե ինչ են խոսում ու գրում, ինձ չի հուզում, որովհետեւ շատ քիչ գիտեմ իրեն: Երբ ինձ հրավիրել են Արցախ, եւ նա վարչապետ էր, մի քանի անգամ տեսնվել ենք, շատ հարգալից տպավորություն է թողել: Վիտալի Բալասանյանի մասին եւս ոչինչ ասել չեմ կարող: Միայն լսել եմ, թե ինչպիսին է նա` շատերը գովում էին, ոմանք` քննադատում, մյուսները բոլորովին այլ կարծիք էին հայտնում: Ես նրան մոտիկից ծանոթ չեմ: Ուստի` չեմ կարող նրան բնութագրել: Եթե հիմա լինեի Արցախում ու մոտենայի Վիտալի Բալասանյանին եւ մի քանի րոպե զրուցեի, կողքից կասեին` օ՜, տեսեք, գեներալ-լեյտենանտ Գրիգորյանցը սատարում է Բալասանյանին: Իսկ եթե մոտենայի Մասիս Մայիլյանին, նույնը նրա մասին կասեին: Դրա համար ինձ հիմա լինել այնտեղ, չի կարելի: Անկեղծորեն, ասացի բոլորի մասին այն, ինչ մտածում էի` ոչինչ չհորինելով, ոչինչ չհերքելով, իսկ այն, ինչ խոսում են ու գրում, չեմ մեկնաբանում, բամբասանքներով չեմ զբաղվում, որովհետեւ պատիվ ունեցող սպա եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին