Նախարարները ուղիղ եթեր կմտնեն սանհանգույցից
Արխիվ 16-20Հիշո՞ւմ եք, որ պաշտոնյաների ֆեյսբուքյան ուղիղ եթերներով պայմանավորված` կատակում էինք, թե մնացել է մի հատ էլ զուգարանից ուղիղ եթեր մտնեն: Դե հիմա լրջացեք, որովհետեւ այդ օրն էլ եկավ: ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ձեռքերը ճիշտ լվանալու մարտահրավեր է նետել կառավարության մյուս անդամներին` անձամբ իր օրինակով ցույց տալով, թե ինչպես է այն կատարվում: Ըստ նախարարի` կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաէական դերերից մեկն ունի հենց ձեռքերն օճառով ճիշտ լվանալը: Այնպես որ, սպասենք մյուս նախարարների ուղիղ եթերներին սանհանգույցից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

