«Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

 Ն.Ս.Օ.Օ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ` Սուրբ պատարագի արարողություններն այս շրջանում կանցկացվեն դռնփակ` առանց հավատավոր ժողովրդի մասնակցության: Իսկ ըստ կարելիության` տեղերում կկազմակերպվեն պատարագների առցանց հեռարձակում: Այս ձեւաչափով առաջին կիրակին էր, որ մարդիկ Սուրբ պատարագին մասնակից դարձան միայն օնլայն հետեւելով: Անդրադառնալով վերոնշյալին` հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նշում է, որ ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի:

– Այնպես եղավ, որ մենք Սուրբ պատարագին միմիայն կարող ենք մասնակից լինել` նայելով հեռուստատեսությամբ: Կարծում եմ` պետք է մտածենք, թե ինչու այսպես եղավ: Ավելի գլոբալ ու վեհ դիտարկենք այս ամենը, թե որտե՞ղ, ո՞ր պահին մենք շեղվեցինք այն իրական ճանապարհից, ի՞նչը մեզ խառնեց: Գուցե բարոյականության եւ անբարոյականության սահմանին մոտենալն ու չհասկանալն էր պատճառը, գուցե մրցակցությո՞ւնը, կամ այս ազատությունները, որոնց դեռ պատրաստ չէինք: Ամենաթողություն կար, եւ ով ինչ խոսում էր, անում, ասում էին` ոչինչ, իր գործն է: Կարծում եմ` այս ժամանակը պետք է օգտագործենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեզ արգելված եկեղեցի մտնել Սուրբ Զատկի օրով: Մենք չենք կարող դա անել, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին, թե ինչ տեղի ունեցավ: Գուցե մեր ոգեղենությանը շատ լուրջ վնա՞ս էր հասցվել: Այս ամենի մասին ինձ թույլ եմ տալիս ասելու, որովհետեւ հոգեբանությունն այն գիտությունն է, որը անմիջական կապված է ոգեղենության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հոգեբանի հետ «Իրավունք TV»-ի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին