Սպասվում է Փաշինյան-Ծառուկյան երկրորդ ռաունդը
Արխիվ 16-20Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ժողովը` խորհրդարանական հերթական նիստերին ընդառաջ: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իմքայլականներին ասվել է, որ կրկին կոշտացնեն իրենց գործելաոճը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստանի»: Նրանց անհանգստացրել են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ վերջին հայտարարությունները, որոնք կարող են ավելի ականջահաճո լինել ժողովրդի համար, քան վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան ուղիղ եթերները: Դրանով պայմանավորված` իշխող խմբակցության պատգամավորներին հրահանգվել է հիշեցնել ԲՀԿ-ին իր տեղը: Իսկ թե այս անգամ ի՞նչ միջոցներով կփորձեն լռեցնել ԲՀԿ-ին, ցույց կտա ժամանակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

