Գրասենյակը կոչ է անում գրությունները ուղարկեն էլեկտրոնային փոստին
Արխիվ 16-20Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը, հիմք ընդունելով արտակարգ դրության խստացման հետ կապված կառավարության կողմից տարվող քաղաքականությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ, խնդրում է բոլոր շահագրգիռ անձանց, պետական լիազոր մարմիններին, դատարաններին՝ ընկերությանն ուղղված գրությունները, դատական ծանուցումները, այդ թվում նաև միջանկյալ և վերջնական դատական ակտերն ուղարկել ընկերության էլեկտրոնային փոստերին կամ ֆեյսբուքյան էջին։
Կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելի է և այն կախված է յուրաքանչյուրիցս, հաղթահարենք միասին։

