Սրանք ոչինչ չգիտեն, ոչինչ չեն կարող

Արխիվ 16-20

Այսօրվա  Նիկոլի կառավարությունը  ոչ այլ ինչ է, քան կառավարության ծաղր: Որեւէ հարցին պատասխան չունեն, որեւէ խնդրի լուծում չունեն: Մամուլի ասուլիսներ են տալիս ինչ-որ կմկմացող եւ քթի տակ անհասկանալի նախադասություններ բարբաջող դեղնակտուցների, որոնց հիմնական պատասխանը հետեւյալն է` սա իմ իրավասություններից դուրս է, այս հարցին իրավասու չեմ պատասխանել, այս հարցի վերաբերյալ էլ վերջնական դիրքորոշում չունենք: Թեեւ, ի՞նչ պահանջել խեղճ ու կրակ նախարարներից, եթե իրենց շեֆը` Նիկոլը, նույնպես ոչ մի հոդաբաշխ նախադասություն չի արտահայտել: Խոսում է ինչ-որ հեռավոր ծրագրերից եւ մտադրություններից ու հայտարարում, թե փնտրտուքի մեջ է: 

Այսօր այդ խղճահարությունն առաջացնող վիճակում հայտնվեց  սոցապ նախարարի տեղակալը`ոմն Սարգսյանը, որի ամբողջ ասածը այն էր, որ թե ինչ անել, նա չգիտի, ինչպես լուծել աշխատանքային հարցերը, վերջնական դիրքորոշում չունի, իրենց վաղվա օրը չպատկերացնող տասնյակ-հազարավոր աշխատակիցներին ոչինչ ասել չի կարող եւ այլն: Միակ միտքը, որը արտահայտեց սույն փոխնախարարը, այն էր, թե կարելի է վերցնել այս ընթացքում հերթական արձակուրդը, որը ինչպես հայտնի է, վճարովի է: Սակայն այն հարցին, թե ինչպես պետք է հիմնարկի ղեկավարությունը վճարի այդ արձակուրդը, եթե դա ոչ թե պետական հիմնարկ է, այլ բիզնես, փոխնախարարը, իհարկե, պատասխան չուներ: Այն հարցին, թե  ինչպե՞ս են մարդիկ վճարելու կոմունալ ծախսերը, եթե զրկվել են իրենց  աշխատանքից, փոխնախարարը նշեց, որ դա իր նախարարության գործը չէ: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր նախարարության գործն է դա: Այսօրվա նախարար-փոխնախարարների հիմնական զբաղմունքը դարձել է իրենց վրայից հարցերը ցրելը, թե սա իմ գործը չէ, սա իմ իրավասություններից դուրս է եւ այլն: Մնում է հարց տալ` իսկ ինչո՞ւ համար եք ստանում աշխատավարձ, ահռելի պարգեւատրումներ, պահում եք քարտուղարուհիներ, տեղակալներ, վարորդներ եւ ավտոմեքենաներ: 

Ինչպես եւ այդ բոլոր նախարարիկների ու պատգամավորիկների շարանը, այս մեկն էլ խոսեց ինչ-որ ապագա կարգավորումների մասին, որոնք կլինեն չգիտես երբ եւ չգիտես ինչպես: Այդ կարգավորումները  ինչ-որ բաներ կնախատեսեն, բայց ի՞նչ, ոչ ոք չգիտի: Նաեւ ինչ-որ  փոփոխություններ կլինեն 2021 թվականի հուլիսից, եւ այդ ժամանակ  դեռեւս  կենդանի մնացած աշխատողների  խախտված իրավունքները պետությունը կսկսի պաշտպանել: Ա՜յ քեզ ծաղրանք: Մարդիկ հարցնում են վաղը ի՞նչ պետք է ուտենք, փոխնախարարը պատասխանում է, թե 2021 թվականի հուլիսին կդիմեք  ձեր իրավունքների պաշտպանության համար: Իսկ հիմա կարող եք դիմել դատարան եւ, հաշվի առնելով մեր դատարանների արագագործությունը, պատասխանը կստանաք նույնիսկ ավելի ուշ, քան 2021 թվականի հուլիս:

Այս համընդհանուր մառազմի ու ապուշության ֆոնին, այնուամենայնիվ, կարողացավ էլ ավելի մարազմատիկ երեւույթներով առանձնանալ սոցապ նախարար կոչեցյալը` Զարուհի Բաթոյանը: Սույն երեւույթը օրեր առաջ հայտարարեց, որ աշխատանքային հարցերով նախարարությունը զբաղվել չի կարող, եւ պաշտպանության համար խորհուրդ տվեց դիմել իր վերադասին, հայտնի սորոսական Սաքունցին: Թո՛ւ, էս պետության երեսին: Երեւում է Բաթոյանի երեսին այնքան թուք ու մուր լցվեց, որ այնուհետեւ նա հանեց իր այդ գրառումը: Պատկերացնո՞ւմ եք, ինչքան պետք է խեղճ ու անկարող լինի նախարար կոչեցյալը, որ մի բան գրի, հետո հանի: Է,՜ աղջիկ ջան, էդ նախարար լինելը քո խելքի բանը չի: Էդ էլ հո սեքսով զբաղվել-չզբաղվելու թեման չի՞:

Ա. Հովհաննիսյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին