«Ռեալի» նախկին նախագահը վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր վիճակում հոսպիտալացվել
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ, 72-ամյա Ֆերնանդո Մարտին Ալվարեսը հոսպիտալացվել է Մադրիդում։ Նա վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր վիճակում օգնություն է ստանում ինտենսիվ թերապիայում բաժանմունքում, հաղորդում է AS-ը։
Ֆերնանդո Մարտին Ալվարեսն Արքայական ակումբի ժամանակավոր նախագահ է եղել 2006թ․ փետրվարից ապրիլ, Ֆլորենտինո Պերեսի հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կորոնավիրուսից մահացավ «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը, որն ակումբը ղեկավարել էր 1995-2000 թվականներին։ Նրանից հետո պաշտոնը զբաղեցրեց Ֆլորենտինո Պերեսը։

