Երբվանի՞ց ժամկետային զինծառայողները արձակուրդի հնարավորություն կունենան․ ՊՆ խոսնակի պարզաբանումը
Արխիվ 16-20Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ի պատասխան Factor.am-ի հարցերին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։
Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:
Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն, զերծ մնալ համաճարակային տեսանկյունից ՀՀ ռիսկային տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած անձանց հետ շփումներից»:

