Վերջապես նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցեցին տղաներին․ Գեղարքունիքի մարզպետ
Արխիվ 16-20Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․
«Վերջին օրերի եզակի լավ լուրերից։
Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»:
Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջև անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։

