Իտալական իշխանությունները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել
Արխիվ 16-20Իտալացիներին սպասվում են ծանր փորձություններ, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակը դեռ չի հասել իր գագաթնակետին, վարակված քաղաքացիների թիվը կավելանա, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Դրանք կլինեն ամենադժվար օրերը, քանի որ մենք չենք հասել վարակի առավել սուր փուլին, և թվերը դեռ աճելու են: Առաջիկա օրերին մենք ակնկալում ենք ձեռնարկված միջոցառումների արդյունքը», - հայտարարել է կառավարության ղեկավարը՝ թուրինյան «La Stampa» թերթին տված հարցազրույցում:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար կառավարության ձեռնարկած միջոցները չեն կարող միանգամից արդյունք տալ:

