Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 300 000-ը, ավելի քան 13 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ 93 000-ը
Արխիվ 16-20Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 300 000-ը, ավելի քան 13 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ 93 000-ը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Բացի այդ հաղորդվում է, որ Իսպանիայում մեկ օրում մահվան 394 դեպք է արձանագրվել՝ մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1720-ի:
Նշվում է, որ Ավստրալիայում փակվում են ակումբները, կինոթատրոնները, խաղատները և աղոթատեղիները:
Հնդկաստանի մայրաքաղաք Դելին ևս մեկուսացման մեջ է գտնվում մինչև մարտի 31-ը: Երկրում ավելի քան 14 ժամյա պարետային ժամ է հայտարարվել՝ բնակիչների համաձայնությամբ:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի առցանց քարտեզի տվյալների՝ Covid -19 կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 13 592 մարդ, ապաքինվել՝ 94 175-ը, վարակակիրների թիվը հասել է 316 187-ի:

