Պաշտոնական․ Պաոլո Մալդինին և իր որդին վարակվել են կորոնավիրուսով
Արխիվ 16-20«Միլանն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Կորոնավիրուսով վարակված է նաև Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիելը, որը «Միլանի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ է, նախկինում մարզվել է առաջին թիմի հետ։
Նշվում է, որ երկուսն էլ առողջական լավ վիճակում են, երկու շաբաթ է՝ արդեն մեկուսացած են տանը։

