Պելե. Ռոնալդուն շատ ուժեղ ռմբարկու է, բայց Մեսսին լավագույնն է աշխարհում
Արխիվ 16-20Պելեն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնել Մեսսիի մասին.
«Ռոնալդուն շատ ուժեղ ռմբարկու է, բայց աշխարհում լավագույնը Մեսսին է, նա վերջին 10-15 տարիների ամենակայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է: Ռոնալդուն ինձ հիշեցնում Ռոնալդոյին, տեսնում ես թե նա ինչպես է գոլերի հեղինակ դառնում, սակայն Մեսսին առանձնանում է խաղը կառավարելու հմտությամբ: Կասկած չկա, որ Մեսսին լավագույն է աշխարհում», - աշխարհի եռակի չեմպիոնի խոսքն է փոխանցել Sport.es-ը:

