Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Արխիվ 16-20Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով Ղրղզստանում մարտի 22-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Ինտերֆակսը։
Բիշքեկի քաղաքապետարանը հայտարարել է, որ մարտի 22-ից մայրաքաղաքում կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը, բացառությամբ տրոլեյբուսների։ Կփակվեն նաև առևտրի կենտրոնները, սրճարանները և ռեստորանները։
Իշխանությունները վստահեցրել են, որ սննդի հետ կապված որևէ խնդիր չի լինի։ Քաղաքացիները չպետք է բախվեն սննդի դեֆիցիտի հետ։ Ղրղզստանում վարակվածները 12-ն են։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։ Այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 160 դեպք։

