Վրաստանի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
Արխիվ 16-20Վրացական իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում արտակարգ դրություն հայտարարեց մինչև ապրիլի 21-ը:
«Հիմք ընդունելով վարչապետի ուղերձը` համաձայն Վրաստանի Սահմանադրության 71-րդ հոդվածի, ես հայտարարում եմ արտակարգ դրություն ողջ Վրաստանում: Այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Զուրաբիշվիլին այսօր կայացած հատուկ ճեպազրույցում:

