Արդյո՞ք բազմաբնակարան շենքերում ախտահանման աշխատանքներ իրականացվում են
Արխիվ 16-20Այսօր` մարտի 21-ին, ժամը 14:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը՝
Եթե համայնքային կառույցների մեջ ներառված են բազմաբնակարան շենքերն, ապա ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, բազմաբնակարան շենքերում վարակի դեմ:
Սերգեյ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ պարետատան ցուցումով, հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ,և վերահսկվում է ողջ իրավիճակը,որպեսզի համատիրությունների միջոցով, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվեն ախտազերծումներ, թե՛ բազմաբնակարան շենքերում, թե՛ շենքերի վերելակներում: Բանախոսը նշեց,որ գիշերը խորհրդակցություն է ունեցել աղբահանության ոլորտը կորդինացնող և ղեկավարող անձանց հետ և տեղեկացել,որ նաև մաքրվում են բազմաբնակարան շենքերի աղբամուղերը:Ուշադրություն կա նաև բունկեռների հանդեպ, հավելեց բանախոսը,և այն ինչ հնարավոր է անել,արվում է: Ամենը մեր ուշադրության կենտրոնում է, նաև ամենօրյա ռեժիմով, վարչական շրջանների ղեկավարների կողմի,եզրափակեց Սերգեյ Հարությունյանը:
Հայկ Գևորգյան

