20 հազար կամավորներ համաձայնել են կորոնավիրուսով վարակվել՝ պատվաստանյութ ստեղծելու համար
Արխիվ 16-20Ավելի քան 20 հազար մարդ համաձայնել է մասնակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման բրիտանական hVIVO հետազոտական խմբի ծրագրին եւ վարակվել նման վիրուսներով: Հետազոտության հեղինակները «The Wall Street Journal» պարբերականի լրագրողներին պարզաբանել են, որ առայժմ հուսալի դեղամիջոց չի ստեղծվել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ, eեւ, որ պատվաստանյութի որոնման փորձերի եւ աշխատանքի համար կօգտագործվի ոչ թե տվյալ, այլ նույն ընտանիքի այլ վիրուսները:
Գիտնականների խոսքով ՝ փորձարկումների ընթացքում պատվաստանյութը ներմուծվում է առողջ մարդկանց, որոնց ավելի ուշ վարակում են ազգակցական վիրուսով: Ավելի ճշգրիտ արդյունքների համար փորձարկմանը մասնակցելու համար ներգրավվում են հազարավոր մարդիկ, որոնք գտնվում են այն տարածքում, որտեղ հիվանդությունը շրջանառվում է: Հետազոտողները բացատրում են, որ պատվաստանյութն արդյունավետ է համարվում, եթե այն ընդունած մարդիկ չեն վարակվել ։
Պարբերականը հայտնում է, որ փորձի հեղինակները խոստացել են բոլոր մասնակիցներին 4,4 հազար դոլար վճարել: Կամավորների ներգրավման գովազդային արշավից հետո մի քանի օրում գրանցվել է ավելի քան 20 հազար մարդ, այն դեպքում, երբ սովորաբար նման միջոցառումներին մասնակցելու համար օրական գրանցվում է ընդամենը մի քանի մարդ: Նրանք, ովքեր կմասնակցեն պատվաստանյութի փորձարկմանը, կպահվեն կարանտինում, մինչեւ ապաքինվեն: Սովորաբար այս ժամանակահատվածը տեւում է երկու շաբաթ:
Չնայած բրիտանական գիտնականների այդ պնդումներին, ավելի վաղ տարբեր երկրներ հայտարարել են՝ կորոնավիրուսի դեմ ստեղծվող պատվաստանյութի փորձարկումների մասին։

