Ղազախստանում 4 ամսական երեխա է վարակվել
Արխիվ 16-20Կորոնավիրուսով հաստատված 28 մարդու թվում կա 4 ամսական երեխա, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Նուր Սուլթանի հանրային առողջապահության վարչության ղեկավար Սաուլե Կիսիկովան: Վերջին տվյալներով ՝ Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսի 53 դեպք։ Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ ։ Նուր Սուլթանում եւ Ալմաթիում մարտի 19-ից կարանտին Է հայտարարվել։ Վարակվածների թվում կա «Մինչեւ 18 տարեկան երկու երեխա, 4 ամսական մեկ երեխա եւ 14 տարեկան դեռահաս, 18-29 տարեկան տարիքային խմբի 3, 30-49 տարեկան՝ 18 մարդ, 50-59 տարեկան՝ 4 մարդ, 60–ից բարձր 1 մարդ»,– Կիսիկովայի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա տվյալներով՝ երկու մեծահասակ եւ չորս ամսական երեխայի ընտանիքը Փարիզ-Մինսկ-Նուր-Սուլթան չվերթից հանվել է, որպես անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակով երկրում գտնվող ընտանիք: Ֆրանսիայում հանգստանում էին մարտի 9-ից 20-ը։

