Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը Արսեն Թորոսյանին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Արխիվ 16-20

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը անդրադարձել է  ՀՀ նախագահի հանդիպմանը ՀՀ Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի  հետ:

«Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական և չլուսաբանված թեմաները։

1. Որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր նախագահ Ա. Սարգսյանը խստորեն դատապարտել է Առողջապահության նախարարի դատարանի որոշմանը չենթարկվելու քայլը և պահանջել ժամ առ առաջ՝ ի կատար ածել դատարանի պահանջը։ «Որևէ մեկն իրավունք չունի չենթարկվելու դատարանի որոշմանը, դա սահմանադրականության կոպտագույն խախտում է, իր բոլոր քրեաիրավական հետևանքներով»- հավանորեն ասել է նախագահը։

2. Ամենայն հավանականությամբ, նախագահը որպես հասարակ քաղաքացիների շահերի պաշտպան հետաքրքվել է, թե ՀՀ առողջապահության նախարարը որտեղից է գնել իր դիմակը, քանի որ սովորական մարդիկ չեն կարողանում նույնը անել։ «Հազարավոր մարդիկ ամեն օր ցանկանում են Ձեզ պես ձեռք բերել դիմակներ, սակայն արդեն մի քանի շաբաթ չեն կարողանում դա անել»,- հավանորեն ասել է երկրի նախագահը։

3. Ամենայն հավանականությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Առողջապահության նախարարին խնդրել է Փաշինյանին տեսնելիս ասել, որ պետական գաղտնիքի հրապարակումը արգելված է օրենքով և քրեաիրավական հետևանքներ կարող է ունենալ։ «Ցավոք, Սևանում կապը լավը չէ,ես չեմ կարողանում անձամբ զանգել, սակայն դուք փոխանցեք, որ պետական գաղտնիք հրապարակելիս դա լսում է ոչ միայն Պողոսը, այլև Իլհամը, Ռեջեփ Թայիփը և այլոք։ Չի կարելի... հուսով եմ՝ լուրջ եք»,- հավանորեն ասել է երկրի նախագահը»,- գրել է նա:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին