Բելառուս տրանսպլանտոլոգները հայ բժիշկների հետ կատարել են են 1-ամյա երեխայի լյարդի փոխպատվաստում

Արխիվ 16-20

Բելառուս տրանսպլանտոլոգներն օգնել են Հայաստանի իրենց գործընկերներին փրկել 1-ամյա երեխայի կյանքը՝ կատարելով լյարդի փոխպատվաստում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բելտա»-ին, այս մասին հայտնել են Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտապրակտիկ կենտրոնից։

Մարտի 13-ին Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում տեղի է ունեցել երեխայի լյարդի մի հատվածի երկրորդ ազգակցական փոխպատվաստումը։ Վիրահատությունը տևել է մոտ 12 ժամ։ Երեխայի մոտ ախտորոշվել է լյարդի եզակի հիվանդություն՝ նորածնային սկլերոզող խոլանգիտ, որը հազվադեպ է երեխաների համար և հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ դոնոր է դարձել նրա հայրը։

 

«Վիրահատության նախապատրաստումը կատարվել է մոտ երկու ամիս, «Արաբկիր» ինստիտուտի մասնագետները անալիզների արդյունքները ուղարկել են եվրոպական չորս տարբեր կլինիկա, այդ թվում ՝ մեր կենտրոն։ Վիրահատության բարդության աստիճանից ելնելով՝ կլինիկաների մի մասը ստիպված է եղել հրաժարվել»,- նշել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտապրակտիկ կենտրոնի վիրաբուժական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսեյ Շչերբան։

Մինսկի այդ կենտրոնի մասնագետները համատեղ վիրահատության համար Երևան են ժամանել անցյալ շաբաթ։ Սա արդեն երկրորդ վիրահատությունն է, որ Մինսկի այդ ԲԿ-ի բժիշկների հետ իրականացնում են հայ մասնագետները։

Մարտի 14-ին՝ վիրահատության հաջորդ օրը, կայացել է գիտաժողով լյարդի փոխպատվաստման վերաբերյալ, որի ժամանակ ելույթ է ունեցել Ալեքսեյ Շչերբան, ինչպես նաև մասնագետներ Հայաստանից։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին